Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտ

Լիցենզիայի տրամադրման գործընթացը

  1. Հարթակի միջոցով Դուք ներկայացնում եք հայտ` դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար, եթե հանդիսանում եք իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, անհատ ձեռնարկատեր կամ լիազորված անձ
  2. Լիազոր մարմինը ուսումնասիրում է հայտը, այդ թվում՝ կատարելով նաև տեղում ուսումնասիրություններ՝ կառուցվածքին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջների պահպանման մասով
  3. Լիցենզիա տրամադրելու հարցը քննարկվում է ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստում, որի անցկացման մասնամասների մասին Դուք կտեղեկացվեք՝ ցանկության դեպքում նիստին ներկա գտնվելու համար
  4. Հանձնաժողովի դրական եզրակացության և նախարարի լիցենզիան տրամադրելու հրամանի դեպքում Դուք կստանաք ծանուցում՝ պետական տուրքի վճարումը կատարելու վերաբերյալ։ Վճարումը հարթակի միջոցով կատարելուց հետո լիզենցիան կուղարկվի ծանուցման համար նշված էլ․փոստի հասցեին, ինչպես նաև այն հասանելի կդառնա Ձեր անձնական էջում՝ ներբեռնման համար

Հայտի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը

  • Հայտատուի տվյալները, ում անունից ներկայացվում է դիմումը (ընտրվում է ցանկից) և կոնտակտային տվյալները՝ էլ․փոստ, հեռախոսահամար, ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)
  • Գործունեության իրականացման ձևը՝ դեղեր պատրաստող կամ դեղեր չպատրաստող, ինպես նաև դեղատան տեսակը՝ տեղեկատու է թե ոչ
  • Գործունեության իրականացման վայրը (ընտրվում է ցանկից) և տարածքի վերաբերյալ չափագրողի կողմից ներկայացված բնութագրի ծածկագիրը․ տվյալները ինքնաշխատ բեռնվում են կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանից
  • Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացմում և (կամ) բացթողում իրականացնելու և դրանց պահպանման վերաբերյալ մանրամասներ 

Կարգավորող իրավական ակտերը

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում

Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: